Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել:
«Հրապարակը» գրում է․ Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում: Թեման Գյումրի կոչվող իշխանական տորթը կիսելու շուրջն է` ով պետք է կառավարի Գյումրին, ով պետք է հեռանա, ով պետք է պաշտոն զբաղեցնի: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում հապճեպ ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված Դավիթ Ալավերդյանի և Կարեն Սարուխանյանի հետ:
Մյուս բոլորի հարաբերություններն էլ հարթ չեն: Հիմնական թեման քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնների վերաբաշխումն է: Օրերս թիմի ներկայությամբ լուրջ բախում է եղել Սարիկ Մինասյանի և Ալավերդյանի միջև: Գյումրիի իշխանակսն շրջանակներն անհանգիստ են, կարծում են, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթելու շանսերն առանձնապես մեծ չէին նաև մինչ ԺՊ-ի նշանակումը, իսկ այս գզվռտոցի մեջ առհասարակ հաղթելու ոչ մի շանս չունեն:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար