18/12/2024

Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել, «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում, վիրավոր կա․ Լուսանկար

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:15-ի սահմաններում Իսակովի պողոտա և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Ս.-ի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչ 34-ամյա Վարդան Գ.-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Պողոս Խ.-ի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պողոս Խ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում՝ մասամբ կախված վիճակում:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում:

Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել, «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում, վիրավոր կա․ Shamshyan