Նախկին իշխանական, ներկայում քաղհալածյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»:
«Հրապարակը» գրում է․ Եթե հիշում եք, ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին, Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրք էր գրել։ Ինչո՞ւ «իրական կողմը», հակադրվո՞ւմ եք Փաշինյանին՝ հարցրինք Աղազարյանին։ «Բացարձակ հակադրում չի լինելու, գիրքը լինելու է ինքնակենսագրական, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քրեական վարույթի շրջանակներում առգրավել են Աղազարյանի հեռախոսը, ապա դրա պարունակությունը, այդ թվում՝ անձնական ինֆորմացիաները, հանրայնացրել` քննարկման դնելով կուսակցության վարչության, ապա խմբակցության նիստերի ժամանակ։
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք գիրք գրել։ Աղազարյանը կատակեց, թե վաղը, մյուս օրը կալանավորելու են, ֆինանսական դժվարություններ է ունենալու` գրքի վաճառքի հասույթով կկարողանա օգնել ընտանիքին:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները