Դեկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
vարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված 1976 թ.):
Բաց մի թողեք
Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել, «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում, վիրավոր կա․ Լուսանկար
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զավթված տարածքները վերադարձվել են բնակիչներին. Տեսանյութ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է