Թուրքիան պատրաստվում է զգալի քայլեր ձեռնարկել իր օդուժի դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Դեկտեմբերի 18-ին երկու միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ կմատակարարվի Թուրքիա։ Այդ ժամանակակից կործանիչներից 40 միավոր ձեռքբերմանն ուղղված բանակցությունների շրջանակներում առաջին երկու կործանիչների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
Այս մասին հայտնել է Ermenihaber-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդգծել է բանակցությունների դրական առաջընթացը և նշել, որ Միացյալ Թագավորությունից «Eurofighters» կործանիչների ձեռք բերումը Թուրքիային թույլ կտա մոտիկից գնահատել դրա հնարավորությունները։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար՝ ամրապնդելով նրա կարողությունը հատկապես Արևելյան Միջերկրականում առկա տարաձայնությունների համատեքստում։
Թուրքիան զարգացնում է նաև իր ներքին ավիացիոն հնարավորությունները այնպիսի նախագծի միջոցով, ինչպիսին «KAAN»-ն է՝ հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության նախաձեռնությունը:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը պաշտոնապես հերքել է իր մասնակցությունը գեներալ Կիրիլովի սպանությանը
Առաջին փուլում 1 մլն մարդ կվտարվի. Թրամփը կիրականացնի անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը
Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան. ովքեր են միացել բողոքի ակցիային