Նոր օրենսդրությունը, որն ընդունվել է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, կոչված էր բացելու բրիտանական անշարժ գույքի՝ օտարերկրյա գաղտնի սեփականատերերի քողը, և այն հասել է որոշակի հաջողության: Օրինակ՝ վերջերս հայտնված տեղեկությունները ցույց են տալիս, որ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Ալզուն, Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։
Սակայն ընտանիքի կողմից 160 միլիոն դոլարով ձեռք բերված 10 գույքի ներկայիս սեփականատերը մնում է անհայտ, քանի որ դրանք փոխանցվել են օֆշորային կազմակերպության:
Ներկայումս այդ կազմակերության կառույցներն ազատված են հանրային վերահսկողությունից: Հյուրանոցի շենք՝ Բրիտանական թանգարանին կից, պենտհաուսներ՝ Հայդ Պարկից մի քանի քայլ հեռավորության վրա, առանձնատուն՝ Հեմփսթեդ Հիթի կանաչ տարածքների տեսարանով, և այլն:

2021 թվականին OCCRP-ն բացահայտել է, որ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ լոնդոնյան անշարժ գույքի հավաքածուն ձեռք է բերվել Իլհամ Ալիևի ընտանիքի և մտերիմների կողմից: Երկու տասնամյակների անվիճելի քաղաքական իշխանությունը վերածելով հսկայական հարստության՝ նրանք որոշել են մի ամբողջ կարողություն ծախսել ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում։
2022 թվականի տնտեսական հանցագործությունների մասին օրենքը պահանջում է բրիտանական հողատարածքներ ունեցող կամ գնող օտարերկրյա կազմակերպություններից բացահայտել իրենց բենեֆիցիար սեփականատերերին «Արտասահմանյան կազմակերպությունների նոր ռեեստրում»: Սա պետք է ցանկացած գույքի սեփականատիրոջը Companies House առցանց տվյալների բազայում գտնելը դարձնի որոնման հասարակ հարց:
Բայց որքանո՞վ է աճել թափանցիկությունը գործնականում։ Արդյոք նոր ռեեստրը բացահայտո՞ւմ է՝ Ալիևներն իրականում տնօրինո՞ւմ են Լոնդոնի իրենց հսկայական գույքի պորտֆելը: Այդ նպատակով OCCRP-ի լրագրողները միավորվել են Transparency International UK-ի հետազոտողների հետ՝ ուսումնասիրելու Լոնդոնում գտնվող 23 անշարժ գույք, որոնք նախկին հետաքննությունը կապում էր Ալիևների հետ:
The Register-ն առաջին անգամ հրապարակավ բացահայտում է, որ նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևները, անձամբ տնօրինում են վեց շքեղ բնակարանների Հայդ Պարկից անմիջապես այն կողմ: Սակայն Register-ը չի նշում, թե ում են ի վերջո պատկանում անշարժ գույքի 10 օբյեկտները, որոնք Ալիևներն ու նրանց գործընկերները գնել են 160 միլիոն դոլարով. առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու թաունհաուս, մի քանի բնակարաններ և պենտհաուսներ, ինչպես նաև վեցհարկանի շենք Լոնդոնի կենտրոնում: Այն միայն նշում է, որ դրանք պատկանում են Մեն կղզում գրանցված կազմակերպությանը:

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել