Այս գիշեր կյանքից հեռացել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը:
Արարատի մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը և նշեց, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արտաշատում:
Երկու օր առաջ որդին՝ Հովսեփ Աղազարյանը մորը նվիրված բանաստեղծություն էր գրել ֆեյսբուքյան իր էջում.
ՄՈ՛ՐՍ
Շատ կան քո պատվին տողեր հանճարեղ,
Քերթվածքնե՜ր, երկե՜ր, մտքե՜ր գունագեղ…
Մեկը՝ Սևակի «Մոր ձեռքերը» հենց,
Որ ամեն անգամ մտաբերելուց,
Ասես տիեզերքը դրանցով պքված,
Ու ատոմի չափ փոքր սեր դարձած
Գալի՜ս սուզվում է հոգուս խորքերը,
Ու դարմանում է վերքերս չանցած…
Աշխարհի հետ է Շիրազը չափել
Սիրտդ անեզերթ…
Որքա՜ն հանճարեղ, բայց և ապարդյուն։
Դա նույնն է, ասես՝ վերցնես երկինքը
Ու մի փաթիլ ձյուն՝ դնես կողք-կողքի,
Եվ ի՞նչ կստացվի,
Չես էլ հասցնի՝
Ձյունը կհալչի երկնքում կենող
Արևի ցոլքից,
Ինչպես իմ գործած մեղքերն են հալչում
Քո սրտի գութից…
Էլի կարող եմ խոսքեր մեջբերել
Մեր «մեծ կեղարից» ,
Բայց էլ չեմ փութա,
Որ աշխատանքս զուր չերկարի,
Գրագողություն այն չհիշեցնի,
Մեր ընթերցողին շատ չձանձրացնի,
Իմ ուշանալն էլ քեզ չվշտացնի։
Մա՜մ ջան, թող երբեք ժպիտդ չանցնի…
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Հայաստանում