Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձեւական կարգավիճակը:
«Հրապարակ» թերթը գրել է․ Չնայած Փաշինյան-Ալիեւ տանդեմն ամեն ինչ անում է, որ դրանք չգործեն, եւ անգամ «Արցախ» բառը չկիրառվի:
Խոսքն ԱԺ, կառավարության, նախագահի ինստիտուտների մասին է։ Մի քանի ամիս է՝ այս նպատակով փորձագիտական խումբ է ձեւավորվել, իրավական լուծումներ են քննարկում` ինչպես անել, որ ԱԺ լիազորությունների ժամկետը լրանալուց հետո այն չլուծարվի, նախագահը պահպանի իր կարգավիճակը։
ԱԺ-ի դեպքում գտել են լուծումը` օրենքում ձեւակերպում կա. «ԱԺ լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ», ուստի եկող տարվա մայիսին, երբ լրանա խորհրդարանի գումարման օրենքով սահմանված 5 տարին, հիշյալ կետին հղում անելով՝ արցախցիները կհայտարարեն, որ խորհրդարանի լիազորություններն ավարտված չեն եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հաջորդ նիստը գումարվի։
Մեզ ասացին, որ նմանատիպ մի դրույթ էլ գուցե սահմանեն նախագահի համար։ Ի դեպ, այս բոլոր մարմինները գործելու են հասարակական հիմունքներով` առանց բյուջեի եւ վարձատրության:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի