«Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը լծվել է նախարարության կարիքների համար կատարվող գնումների կատարման գործընթացին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի «պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանի ղեկավարած նախարարությունը չի խնայում կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական։
Ներքին գործերի նախարարությունը 3 մեքենա է ձեռք բերել՝ 1 հատի արժեքը 24 մլն դրամ, իսկ ընդհանուր արժեքով՝ 72 մլն դրամ արժողությամբ։
Մեքենաները եղել են Mercedes մակնիշի «Սպրինտեր» 311CDI մոդելի»:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի