Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարողին ու ինքնագլորի վրա գտնվողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Երևանի բնակիչներ, 2 անչափահաս տղաներ՝ 16-ամյա Ավետ Վ.-ն և 16-ամյա Ալիկ Հ.-ն տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
Ինքնասպանություն գործած աղջնակը Սևան քաղաքից էր, ինչ են խոսում …
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել, հարվածել բորտուղեկցորդին