15/01/2025

Christmas Story կրկեսային շոուն Երևանում. փրկենք տոնը հեքիաթի հերոսների հետ միասին. Տեսանյութ, Լուսանկար

Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին:

Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։

Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն:

Շոու ծրագրում.

• Ակրոբատներ՝ օդային և ոչ միայն,
• ծաղրածուներ,
• ձեռնածուներ («ժանգլյորներ»),
• Էկվիլիբրիստներ,
և այլ ժանրերի արտիստներ, որոնք տոնը կստեղծեն հենց ձեր աչքի առաջ:

Christmas Story-ն շոու է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ամենատարբեր ժանրերը՝ դասելով այն Հայաստանի ամենամեծ շոու-նախագծերի շարքում։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ, թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։

Կազմակերպիչներ.

Շոուի հեղինակները Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ աշխարհահռչակ «America’s Got Talent», «Britain’s Got Talent» և «Spain’s Got Talent» և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։ Նրանց վարպետությունն ու յուրօրինակությունը Christmas Story-ն դարձրել են իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել:

Տեղեկատվություն հանդիսատերի համար. ամեն օր՝ դեկտեմբերի 20-ից, ժամը 17:00-ին (հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին):

Վայրը՝ Երևան, Հաղթանակի զբոսայգի, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ։ Տոմսերն արդեն վաճառվում են:

Բաց մի թողեք ձեզ և ձեր մտերիմներին իսկական ամանորյա հեքիաթի մթնոլորտ նվիրելու հնարավորությունը։