22/12/2024

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նախկին պատգամավոր, ընդդիմադիր ակտիվիստ դարձած Նաիրա Զոհրաբյանի վերջին հայտարարություններին:

Անժելա Թովմայանի մասնակցությամբ և «աջակցությամբ» վերջինս հայտարարել էր, թե կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «լեշը պանթեոն չիմտնելու», ինքըդա թույլ ի տա:

«Այսպիսի ելույթներից հետո վաղը Նաիրա Զոհրաբյանը և իր ընկերները կտրտնջան, թե Լոսի Թագուհին, Սարատովից Սաթիկը, Փարիզից Նաիրա ծյոծյան, կողքի քուչից Արմինեն, հայաթի բեսեդկից Անժելան ատելության ու թշնամանքի խոսք են տարածում… Ու սա արդեն 6 տարի շարունակ… Չէ, իրենք բան չեն արել.. Կոմպոզիտորի “սատկել” չեն ակնարկել… Շառ մի արեք..․

Այսպիսի բարձր մշակութային, արիստոկրատ, արվեստի գործ ու մտավորական խոսքերից ու կադրերից հետո հիշում ես գյուղերում ու քաղաքային բակերում լավ եղանակին պատերի տակ նստող անիծող տատիներին, հայհոյող տղամարդկանց ու կենցաղային կոնֆլիկտի մյուս կողմերի հասցեին նրանց անեծքներն ու քֆուրները՝ «թաղեմ ազիզդ», «մարդամեռ», «հողեմ գլուխդ»․․․․

Բայց եթե նրանց ասեիր՝ կամերա դնենք, զրույցը նկարահանենք ու ցուցադրենք, ամոթից կկարմրեին ու դա երբեք չէին պատկերացնի․․․ Անգամ նրանց անեծքի ու հայհոյանքի կողքին մի փոքրիկ ամոթ-աբուռ կար․․․ Հիմա կամերան դնում են դեմներն ու ուղիղ եթեր մտնում․․․ Ուղղակի ուզում ես հասկանալ, թե գենում ի՞նչն է փոխվել ու ի՞նչն է “խարաբ”․․․ Ով մեզանից հավիտյանս բաժանեց ամոթն ու ամոթխածությունը»,- գրել է Սաֆարյանը:

Մեկ այլ գրառմամբ, շարունակելով իր խոքերը, Սաֆարյանը գրել է.

«Զգուշ եղեք. եթե փափագում եք Պանթեոնում մեր մեծերի կողքին թաղվել ու արժանի եք դրան, ապա հունից չհանեք Նաիրա Զոհրաբյանի. նա սպառնացել է այսուհետ կանգնել Պանթեոնի դռան մոտ, որպեսզի թույլ չտա իրենց քաղաքականապես անհրապույր համարող որևէ մտավորականի «լեշը» (բառը մշակութասեր տիկնոջն է) ներս մտցնեն…

Ինչ ժամանակներ են ապրել էհ.. Ժամանակին իրենք էին պարտադրում բոլորին նետված կրճոնների դիմաց լաքեյ կամ ստրուկ լինել, ղազագրեր ու հպատակագրեր ստորագրել, նույնիսկ սպիտակ նիվա կտային, աշխատավարձ կտային… Այդ ամենն իրենց համար չար կատակի նման ավարտվեց, հիմա ափեափ են զարկվում»: