18/02/2026

Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը. Լուսանկարներ

erajshtutyun microphone

Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ բոլոր կայքերով։

Երկար դադարից և դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե մեծերին և թե փոքրերին։

c0ff98b9 7006 4b02 b9d2 6c9128a07603

Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները։

Տեսահոլովակում նկարահանվել են երկու Հայ բլոգերներ, որոնք ըստ Մ․Ք․-ի շատ կարևոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին և հոգ տանում քաղաքի մաքրությանն և գեղեցկությանը։

Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։

Երաժշտության հեղինակ՝ Ronald Miller և Bryan Wells

Բառերի հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան

Երգը ստեղծվել է կես դար առաջ և աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։

Տեսահոլովակի պրեմիերա-փակ ցուցադրությունը կկայանա դեկտեմբերի 24-ին ԱրՀվեստանոցում (Պարոնյան 16/2)։

P.S. Մ․ Ք․-ի մեծ ցանկությունն է, որ նոր տարին սկսենք մեր շուրջը բարություն սփռելով և իրար դրական էմոցիաներ պարգևելով։

575dd3f5 088e 4054 b771 61ea1cb6f6d6

381c0614 960f 4eb0 9e65 b9350bcdc05a