Հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել, այս անգամ մահացողը 14-ամյա աղջիկ է` Սեւան քաղաքից։
Քաղաքում պտտվող լուրերի համաձայն` աղջնակը ինքնասպանություն է գործել սիրո հողի վրա` դեղահաբեր ընդունելով, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ երեխան մահացել է «Մուրացան» բժշկական կենտրոնում: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նշենք, որ այս դեպքից օրեր առաջ էլ Ալավերդիում էր մի անչափահաս ինքնասպանություն գործել` կրկին դեղահաբեր ընդունելու միջոցով։ Վերջինիս տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ չէր հաջողվել կյանքը փրկել և անչափահասը մահացել էր։

Բաց մի թողեք
Որ ապրանքներն են թանկացել
Կասկադյորական վթար, 33-ամյա վարորդն Արտաշատի խճուղում «Mercedes»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա. Լուսանկար
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար