Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի քարե շինության (մոտ 100 քմ) երկրորդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։40-ին, մարվել՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 01։02-ին։ Այրվել են շինության տանիքը և երկրորդ հարկը՝ գույքով։







Բաց մի թողեք
Հայտնաբերվել է որոնվող երիտասարդի մարմինը. Լուսանկար
Նոյեմբերի 5-ին Երևանում սպանված կինը նախարարություններից մեկի աշխատակից էր
Մանրամասներ Կոմիտասի «Երևան սիթի»-ի տանիքում բռնկված հրդեհից․ Լուսանկար