Հանրային բանավեճի մասնակցելու բաց ու պարզ հրավեր.
Ես շատ կառուցողական ու շինիչ առաջարկ ունեմ. Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի: Այդպիսի առաջարկ անելու համար լուրջ հիմքեր ունեմ: Նախ, ես միակ պատմաբանն եմ, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ես կարծում եմ, որ իմ անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը շիտակ ու խիստ կարևոր բանավեճ վարելու հրավերը մերժելու հիմքեր չի տալու:
Բացի այդ, ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր կուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների ու պատմության մեջ հավերժանալու ու նզովքի արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար:
Բանավեճի սեկունդանտների դերում կարող են հանդես գալ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Ի դեպ, լավ առիթ է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ի վերջո խոստովանեն, արդյո՞ք 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանից գրքեր գողացել են, թե ոչ:
Հ.Գ. Դա իմ մեղքը չի, որ սափրված ժամանակ իմ նոր գրքերից որևէ մեկի հետ լուսանկար չունեք:
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյան
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին․ Թանդիլյան
Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք պատրաստ չլինենք պատերազմին
Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել էին փողոցային ոչ բռնի պայքար․ Խուդոյան