Դեկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին բախվել են «Honda Fit» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գառնիի բաժի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
32-ամյա կին վարորդն ու 20-ամյա ուղևորը տեղում մահացել են. Լուսանկար
Երևանում բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն, վիրավnրներ կան․ Լուսանկար
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է