Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հրշեջները մարել են Վաղարշյան փողոցում կայանված «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Պարեկային ծառայությունը ու ոստիկանության Արաբկիրի բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին․ Լուսանկար
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից. Լուսանկար
Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ