27/12/2024

Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի թանկացումից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեւական ժամանակ վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու, եւ անգամ սակագնի բարձրացման չափերն են հայտնի եղել:

«Հրապարակը» գրում է․ Սակայն ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել եւ ՀԾԿՀ անդամներին հայտնել, որ վերջինս իրեն ասել է` առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջեւում ընտրություններ են:

ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը մեզ ասաց. «Մենք սակագնի վերանայման հայտ չունենք: Սակագները վերանայվում են ոչ միայն լիցենզավորված անձանց հայտերի հիման վրա, այլ նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ»։ Իսկ վերջին շրջանում նման քննարկումներ եղե՞լ են։ «Այդ քննարկումները միշտ են տեղի ունենում։ Եկող տարվա համար եթե էլեկտրականությունը թանկացնելու որոշում լիներ, հանրությունը կիմանար»: