27/12/2024

ՔՊ-ում բուռն խմորումներ են

Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ եւ միասնական մթնոլորտ է, եւ որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում:

«Հրապարակը» գրում է․ Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, եւ անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։

Մեզ ասացին, որ այս պահի դրությամբ 12 կուսակցական մտածում է ՔՊ-ից դուրս գալու մասին, այդ թվում` պատգամավորներ, պետական պաշտոնյաներ: Չնայած մեր աղբյուրն անուններ չի հայտնում, սակայն քաղաքական անցուդարձից կարելի է անգամ հասկանալ, թե ովքեր են նրանք: Նրանց մի մասը Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին էր մասնակցում։