«Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից (ակնհայտորեն՝ պատահաբար)»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը:
«Շատ էպիկ է, որ օրեր առաջ կրեմլյան քարոզիչները պատմում էին, որ Հայաստանում ֆրանսիական ՀՕՊ-ը վտանգ է քաղավիացիայի համար: Այնինչ վերջին 10 տարում հենց ռուսական ՀՕՊ-ն է քաղաքացիական ավիացիայի գլխավոր մեղավորը:
Այսպես.
-2014 թվականին ռուսները ռուսական ԲՈւԿ համակարգից խոցեցին Մալայզիական Բոինգ 777-ը՝ 298 զոհ,
-2019 թվականին իրանցիները ռուսական ՏՕՌ համակարգից խոցեցին ուկրաինական Բոինգ 737-ը՝ 167 զոհ,
-2024 թվականին ռուսները հավանաբար Պանցիր համակարգից խոցեցին ադրբեջանակն Էմբրաեր 190-ը՝ 38 զոհ:
Այլ կերպ ասած, վերջին մոտ 10 տարում ռուսաստանյան հակաօդային միջոցներից քաղաքացիական ինքնաթիռի խոցման արդյունքում մահացել է առնվազն 503 մարդ:
Հ.Գ. Հալալ է բրազիլիացի ինժիներներին, ում ստեղծած ինքնաթիռը ՀՕՊ-ի կողմից խոցվելուց հետո 200 կմ թռչել է՝ ընկնելուց հետո էլ մարդկանց մի մասը ողջ է մնացել»:
Գրառման մեջ Իոաննիսյանը նաև իր ասածը հիմնավորող հղում է հրապարակել:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:
Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը