Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1937 թ.) մահը, իսկ վարորդին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ս․ Գ․-ին (ծնված 1975 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Բաց մի թողեք
Բոլոր նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի. ուղեգծերում փոփոխություններ են կատարվել
Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մաhացել․ Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Մասիսում, բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր. Լուսանկար