Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող Մեծամոր քաղաքի սկզբնամսում եղած կամրջից փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Մ. Շ.-ն սպառնում է կամրջից իրեն ցած նետել:
Մոտ 1 ու կես ժամից ավելի փրկարարները, ոստիկանները, պարեկները, քաղաքացիներն ու այդ տղամարդու հարևաններն ու հարազատները բանակցություններ էին վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
1 ու կես ժամ անց հաջողվում է նրան վնասազերծել ու տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը թե՛ հարազատների, թե՛ իրեն ճանաչողների մոտ գնահատվում է դրական ու բոլորի համար առեղծված է, թե ինչու նա պետք է փորձեր դիմել նման ծայրահեղ քայլի:
Նա նախկինում զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար