ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցի վերաբերյալ բանակցությունների շուրջ բանավիճելու առաջարկին․
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան, հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։
Լեւոն Տեր-Պետրոսյան
25.12.2024»։
Բաց մի թողեք
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Կարծում եմ՝ դժվար էլ որևէ բան օգնի․ Աննա Հակոբյան
Սարգսյանն ասում էր՝ հրապարակի՛ր նախկինում բանակցված փաստաթուղթը․ Փաշինյանը հրապարակո՞ղ էր, թող հրապարակեր