«Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, հետաձգման պատճառը ռեկտորի պարտականությունները կատարող Հ․ Զաքոյանի կողմից խորհրդին ներկայացվող նոր հաստիքացուցակի նախագիծն է, որով նախատեսվում է 2025թ․ համալսարանում իրականացնել մեծաքանակ կրճատումներ։
Ըստ համալսարանից ստացվող լուրերի, փակվելու է նաեւ համալսարանի Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որը հիմնադրվել է 1922 թվականին։
Հիշեցնենք, որ ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահներն են էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արաքսյա Սվաջյանը»։
Բաց մի թողեք
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար
Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանների աղոթատեղիներ պիտի սարքեն