Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
«Դա քեզ համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի», – ասել է լրագրող Պավել Զարուբինին Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ ռեզոնանսային երկխոսությունից հետո:
Տեսանյութը թելեգրամյան ալիքում հրապարակել է Զարուբինը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել էր հեռավար ձևաչափով։
Նիստի ընթացքում նա և Բելառուսի նախագահը լարված զրույց էին ունեցել։ ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ Հայաստանի պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար, իսկ Լուկաշենկոն էլ ասել էր, թե միգուցե հեռուստացույց չլինի, որ ՀՀ պատվիրակությունը հեռահար մասնակցի նիստին։






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է