Դեկտեմբերի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Արտակարգ․ Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել. Լուսանկար
Հայաստանի ապօրինի շահագործվող հանքում փլուզում է տեղի ունեցել, 2 երեխայի հայրը մահացել
Խայտառակ իրավիճակ՝ Մուրացան մանկական հիվանդանոցի հարևանությամբ. Տեսանյութ, Լուսանկար