Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես կառույցի նախագահ 2026 թվականին, իսկ առաջիկա տարում այդ գործառույթները կկատարի Ֆինլանդիան։
Այս մասին նշված է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ-ում 2026-ին նախագահելու համար Շվեյցարիայի ընտրության մասին հայտարարել է գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Յան Բորգը։
Նշվում է, որ ԵԱՀԿ 57 մասնակից պետություններն այսպիսով արտահայտել են իրենց հավաքական հանձնառությունը՝ աջակցելու կազմակերպության հիմնական աշխատանքին աշխարհաքաղաքական մարտահրավերների ժամանակաշրջանում։
ԵԱՀԿ-ի նախագահությունը մեկ տարով վարում է ԵԱՀԿ մասնակից պետությունը, որի ԱԳ նախարարը հանդիսանում է գործող նախագահ:Նախագահությունը համակարգում է որոշումների կայացումը և սահմանում ԵԱՀԿ առաջնահերթությունները իր պաշտոնավարման ընթացքում:
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան