23/01/2025

Ով ենք մենք․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տարեմուտին ընդառաջ: Ո՞վ ենք մենք, այս հարցը անչափ այժմեական է: Այս շրջափուլում մեծ մասը հակված է վատթարագույն էպիտետներով բնութագրելու սեփական ազգին: Վերջերս իմ ընկերներից մեկը, ով հոգեբանական գիտությունների դոկտոր է, փորձում էր ոչ թե կասկածի տակ դնել այդ էպիտետները, այլ պատմական փաստերի համադրմամբ և օրինաչափությունների բացահայտմամբ, անմիջապես բացատրել դրանց պատճառները:

Ինքս չեմ կիսում այդ սկեպտիկ հայացքները, մեր դժբախտությունների պատճառը հիմնականում մեր համատարած դյուրահավատությունն ու ներողամտությունն է, և սա ասում եմ, քաջածանոթ լինելով աշխարհի շատ երկրների ժողովուրդների կենցաղին (աշխատել, սովորել և զինծառայություն եմ անցել օտար երկրներում):

Իհարկե, մի որոշ հատվածի բնորոշ է անտանելի մեծամտությունը, էգոիզմը, փառասիրությունը, թուլամորթությունը, բայց ողջ խնդիրն այն է, որ այդ բացասական որակները ճանապարհ են հարթում շնորհիվ հենց մեր հանրային գիտակցության խոցելի որակների: Այսպիսով, Հայի հավաքական կերպարը բարձրարժեք է, բայց խոցելի է, որովհետև զուրկ է անհրաժեշտ իմունիտետից:

Այուամենայնիվ, կարծում եմ, կա սահման, որն ամենուրեք և մշտապես տրորել հնարավոր չէ, քանզի փոքր իմունիտետը բնավ հզոր ներքին ուժի բացակայության ցուցիչ չէ, մի չարաշահեք…»: