18/02/2026

Հարավային Կորեայի դատարանը պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր. Լուսանկար

dat
Հարավային Կորեայի դատարանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր։ Նախագահը Յուն Սեոկ Յոլն է, ով ավելի վաղ ինպիչմենտի էր ենթարկվել խորհրդարանի կողմից, հայտնել է Yonhap գործակալությունը։ Սեուլի դատարանը երեքշաբթի օրը ձերբակալության օրդեր է տվել իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի համար: Նաև Սեուլի նախագահական նստավայրում խուզարկության օրդեր է տրվել։ Մոտ ապագայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետաքննության գրասենյակը պետք է միջոցներ ձեռնարկի հրամանը կատարելու համար։ Հիշեցնենք, որ նախօրեին Կորեայի Հանրապետության քննչական մարմինները նախագահին ձերբակալելու օրդեր էին խնդրել՝ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ռազմական դրություն մտցնելու հետ կապված հարցաքննության ծանուցումներն անտեսելու համար։ Օրդեր տրամադրելու հարցումը զեկուցել է Բարձրաստիճան հանցագործությունների հետաքննության տնօրինության կազմում գործող համատեղ քննչական խմբի ներկայացուցիչը։ Հարավային Կորեայի դատարանը պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.