Վերջին շրջանում Հայաստանում շատ է քբննարկվում հերոսության թեման, ի վերջո ով է կամ ովքեր են հերոսները:
Այս մասին «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Մեր ավանդական ընկալումների մեջ հերոսությունը նախեւառաջ նույնացվում է նահատակության հետ, կամ նահատակությանը պատրաստ սխրանքի հետ եւ դա ճշմարիտ է:
Այո, հերոսությունը նախեւառաջ նահատակությանը պատրաստ խիզախության մասին է, բայց խաաղությունը եւս պետք է ունենա իր հերոսներին:
Պատերազմը տալիս է պատերազմի հերոսներ, խաղաղությունը տալիս է խաղաղության հերոսներ: Բայց եթե պատերազմի հերոսների հերոսության արդյունքում խաղաղության հերոսներ չեն ստեղծվում, անխուսափելիորեն` պատերազմի նոր հերոսներ են ստեղծվում, կամ նոր պատերազմի հերոսներ: Այսօր մեզ պետք են խաղաղության հերոսներ: Բոլորը, որոնք իրենց ջանքով, կամքով, աշխատանքով Հայաստանում բարիք են ստեղծում, խաղաղության հերոսներն են: Եվ այո, հարկ վճարող քաղաքացին հերոս է:
Եթե դու հարկ չես տալիս քո պետությանը, ստիպված ես լինելու հարկ տալ ուրիշի պետությանը: Հարկը պետություն ունենալու գինն է: Եթե դու չես վճարում այդ գինը, մի օր ստիպված ես լինելու վճարել պետություն չունենալու գինը, իսկ այդ գինն ավելի բարձր է, քան պետություն ունենալու գինը: Եվ այդ գինը միայն փողով չէ, որ վճարում ենք»,-ասել է Կոնջորյանը՝ հավելելով, որ հենց հարկ վճարողներն են, որ վառ են պահում Հայաստանի ապագայի կանթեղը:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան