2024 թվականի ընթացքում բիթքոինի արժեքն ավելի քան կրկնապատկվել է։ Կա հավանականություն, որ գինը կշարունակի աճել այս տարի, հայտնում է Reuters-ը։
Աշխարհի ամենամեծ և ամենահայտնի կրիպտոարժույթը այս ամսվա սկզբին հասել է 100,000 դոլարի, սակայն, ըստ վերլուծաբանների, 2025 թվականին բիթքոինի գներն էլ ավելի կաճեն։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ 100,000 դոլարը վերջնական հանգրվան չէ: Մենք ակնկալում ենք, որ բիթքոինը 2025 թվականի վերջին կհասնի 200,000 դոլարի ցիկլի առավելագույն մակարդակին», – գրում են Bernstein բրոքերային ընկերության վերլուծաբանները:
Բրոքերային ընկերությունն ասել է, որ իրենք կարծում են, որ բիթքոինը ներուժ ունի դառնալու ժամանակակից գլխավոր ակտիվը՝ հաջորդ տասնամյակի ընթացքում աստիճանաբար փոխարինելով ոսկուն:
Բաց մի թողեք
Ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի ծավալները, ինչ նոր օրենք են նախաձեռնել
Ռուբլին էժանացել է․ փետրվարի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Սուրճի գները աճում են, հնարավոր է՝ պակասուրդ լինի. որն է պատճառը