Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
Սարգսյանի խոսքով՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Բաց մի թողեք
Հայաստանում 2024-ին նախորդած տարվա համեմատ ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել․ նոր տվյալներ
Խոպանչիները մտահոգ են, ՌԴ-ում ուզում են սկսել հարկել ֆինանսական փոխանցումները
Աշտարակի խճուղում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդը մահացել է. Լուսանկար