17/10/2025

Շերը նշել է պրոդյուսերի անունը, որը սպառնացել է ատրճանակով` ցանկացել քնել իր հետ 15 տարեկանում. Լուսանկար

Շերն անկեղծորեն պատմել է երաժշտական պրոդյուսերի մասին, որը ցանկացել է սեքսով զբաղվել իր հետ, երբ նա 15 տարեկան էր, իսկ հետո նրա վրա ատրճանակ է ուղղել։

Վերջերս լույս տեսած «Շեր. Հուշեր, մաս առաջին» գրքում 78-ամյա լեգենդը մանրամասն պատմել է հանգուցյալ Ֆիլ Սպեկտորի հետ ունեցած «տարօրինակ» շփումների մասին։ Նա ծանոթացել է նրա հետ 1960-ականների սկզբին իր այն ժամանակվա ընկերոջ՝ երաժիշտ Անտոնինո Լոտեմպիոյի միջոցով: Եվ նա այն ժամանակ 15-ամյա Շերին՝ Շերիլին Սարգսյանին, հրավիրել է հանդիպել Սպեկտորի հետ հյուրանոցի համարում:

«Շատերի համար նա կարող էր կիսաստված լինել, բայց նա իրեն տարօրինակ պահեց, եւ ինձ դուր չեկավ, թե ինչպես է նա նայում ինձ»,- գրել է նա երաժշտական պրոդյուսերի մասին իր հուշերում։

Նրա խոսքով՝ նա ոտքից գլուխ նայել է իրեն եւ ֆրանսերեն անպարկեշտ առաջարկություն արել։

«Voulez-vous coucher avec moi? (Ուզո՞ւմ ես քնել ինձ հետ?)»,- ասել է նա ժպտալով: Երգչուհին համարձակորեն պատասխանել է, որ փողի դիմաց նրա հետ սեռական հարաբերություն կունենա։ «Նա չէր կարծում, որ հարցը կհասկանամ, էլ չեմ ասում պատասխանի մասին»։

Ավելի ուշ իր հուշերում Շերը նաեւ հիշել է այն դեպքը, երբ Սպեկտորն անօրինական կերպով օգտագործել է իր վոկալը եվրոպական սինգլում՝ նրանց համագործակցությունից տարիներ անց:

Զայրացած երգչուհին բախվել է Սպեկտորի հետ պայմանագրի խախտման պատճառով, սակայն թշնամանքի է հանդիպել։ Շերի խոսքով՝ պրոդյուսերը փորձել է վախեցնել իրեն։ Նա, իբր, ատրճանակը ուղղել է գերաստղի վրա՝ իր տեսակետը փոխանցելու համար:

«Կատաղի նայելով նրան՝ ես ասացի. «Մի կատակիր ինձ հետ, Ֆիլիպ»,- գրել է նա իր գրքում այդ պահի մասին։ «Վայր դիր այս անիծյալ ատրճանակը եւ խոստացիր, որ այլեւս երբեք նման բան չես անի իմ երաժշտության հետ, լա՞վ»,- անվախ ասել է նա։