Կրակոցներ են հնչել Երևանում, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։
Պարզվել է, որ վերոհիշյալ արարք կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Գագիկ Հ․-ն, ում Երևանում ոստիկանները հայտնաբերել, ապա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, ապա նրան ու ավտոմեքենան կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է՝ ինչ ավտոմեքենաների հետ են խուլիգանություն կատարել։
Բաց մի թողեք
Խուզարկությունից հետո 2 անձ կալանավորվել է
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն