05/02/2025

Ջո Բայդենն Ազատության մեդալ է շնորհել 19 անձի․ ովքեր են նրանք. Լուսանկար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ազատության Նախագահական մեդալ է շնորհել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ձեռներեցներ և բարերարներ Ջորջ Սորոսին, Դեյվիդ Ռուբենշտեյնին, բնապահպան Ջեյն Գուդոլին, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, դերասաններ Մայքլ Ջեյ Ֆոքսին և Դենզել Վաշինգտոնին, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին, մոդելավորող Ռալֆ Լորենին և այլոց:

Այս մեդալը համարվում է Միացյալ Նահանգներում բարձրագույն քաղաքացիական պարգև։

Բայդենը պարգևատրվածներին անվանել է «իսկապես արտասովոր մարդիկ», որոնք ջանքեր են թափել՝ ձևավորելու Ամերիկայի գործն ու մշակույթը:

Մեդալն այս տարի շնորհվել է 19 անձի։