Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններով են ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Սերգեյ Տ․-ին, ում առողջական վիճակը ծանր է։ Վերջինիս քույրը բժիշկներին հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքները եղբորը հասցրել է նրա հարևանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի շքամուտքում Սերգեյ Տ․-ին բռունցքով մի քանի անգամ գլխի հատվածում հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն։
Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սերգեյ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Բաց մի թողեք
Երևանի քաղաքապետարանում այսօր 7 ձերբակալվածներից մեկը Արամ Գյուլզադյանն է․ Լուսանկար
Ծեծկռտուք Երևանի ակումբներից մեկում. Բելգիայի քաղաքացին մեքենայով հարվածել է դռանը, վիճաբանել երգչի հետ
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել, նոր մանրամասներ