Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Եվս մեկ տուժող Աշտարակի բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի:
Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես հայտնել ենք՝ հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶԵԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ մի մասը՝ «Աշտարակ», մյուս մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Բաց մի թողեք
Երեք ավտովթարներ, բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ անչափահասներ․ Լուսանկարներ
Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. Լուսանկար
Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինել․ Լուսանկար