Ո՞վ է Իլհամ Ալիևի հարցազրույցին ընդառաջ youtube-յան «սարդոստայնից» հայտնաբերել «Երկրապահի» համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը և միջնորդավորված մատուցել Բաքվին, լուրջ վերլուծության խնդիր է, որ կարելի է կամ պետք է դիտարկել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական «հատույթում»:
Այդ բավական բարդ պատասխանատվությունը, կարծում եմ, հայաստանյան փորձագիտական հանրությունը կստանձնի:
Կոնկրետ այս՝ հայ-ադրբեջանական «լատենտ» թշնամանի չհաղթահարվածության և հաղթահարման ոչ մի հեռանկար չխոստացող փուլում օրակարգային այլ խնդիր, որ եթե վերացարկվենք էմոցիոնալությունից, իսկ իրավիճակը պարզապես պարտադրում է նման դիրքորոշում, կարելի է շատ ցավոտ ձևակերպմամբ այսպես ձևակերպել:
«Մենք իրոք ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել, բայց այդ նվաճումը դիվանագիտական նվաճման չե՞նք հասցրել», թե՞ քառորդ դար բանակցել ենք «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին»:
Ադրբեջանի նախագահի մամուլի ասուլիսի հիմնական թեզերի հրապարակայնացումից մեկ լրիվ օր է անցել, բայց հայաստանյան մաս-մեդիան չի անդրադառնում նրա այն դիտարկմանը, որ 2018-19 թվականներին «ֆաշիստ էր նաև Նիկոլ Փաշինյանը»:
Այս ձևակերպումը վերահաստատումը դիտարկումը, որ Ալիևի համար ոչ մի տարբերություն չկա, թե Հայաստանում ով է իշխանության գլուխ: Նրա գերխնդիրը Հայաստանի պետականության, Կովկասում հայ քաղաքական ինքնության հետ է:
Հայաստանի իշխանությունը այս ճշմարտությունը պետք է պատմագիտորեն ձևակերպվի և դասագրքային ճշմարտության վերածվի. ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարի հաստատումից հետո հրապարակայնացրել է, որ մենք «ճակատամարտ ենք շահել»:
Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած տասնամյակներին, մինչդեռ, գեներացվել է խոսույթ, որ Հայաստանը «կարող էր ադրբեջանական պետականությունը ոչնչացնել, բայց մեծահոգաբար համաձայնել է պատերազմը դադարեցնելու ալիեւյան խնդրանքին»:
Առկա իրողությունների անգամ ոչ պրոֆեսիոնալ-թռուցիկ համադրման կոնտեքստում, որքան էլ չուզենանք, սառը հարցադրում է ծագում: «Այդ նարատիվը խաբեւությու՞ն էր, «նարցիսիզմի» դրսևորու՞մ, թե՞ կոլաբարանտություն»:
Եվ դա ամենևին էլ կոնյունկտուրային «բանավեճ» չէ, որովհետև ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանից հետո հանրությանը ներշնչում էին, որ «արյամբ ազատագրված հողերը թղթով հանձնել չի կարելի», ղարաբաղյան առաջին պատերազմի շատ էական դերակատարներ էին, մասնակիցներ և իրականության բոլոր մանրամասնություններին տիրապետում էին:
Ասել, թե անկախությունից ի վեր Հայաստանի չորս իշխանությունները «սխալ են բանակցել» և փաստարկ բերել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի «ռազմական հաղթանակը դիվանագիտական ամրագրում չի ստացել»,- քաղաքական առումով «կարճատեսություն» է, բարոյական տեսանկյունից՝ մարդկային պարզ ուրացություն, իսկ այս երկուսի համադրման փորձը՝ Հայաստանը լրջագույն փորձության ենթարկելու «կոլաբորանտական պատրաստակամություն»:
Հայաստանում քաղաքագիտական «գուրու»-ներ չկան: Մանվածապատ, այլախոսություններով ըմիջարկված «մարգարեախոսությունները» քաղաքական ծագումնաբանությունը տեսանելի անգամ սոցցանցային օգտատերերին, որ երբեմն, ի դեպ, շատ ավելի սթափ են, քան «պատվերով քաղվերլուծաբանները»:
Հայաստանի ապագան կախված է ոչ թե «հեքիմական դեղատոմսերից», այլ՝ համընգրկուն «դիագնոստիկայից»: Եվ այդ «փորձությանը» Հայաստանը պետք է ներկայանա իր առկա տեսքով, հնարավորությունների և ոչ բավարարությունների ռեալ հաշվեկշռով, բարոյականի և «այլասերվածության« իրական, ոչ թե Վերնիսաժում «ծնկան վրա ճանաչված» կերպարով:
Իր Նիկոլ Փաշինյանով և նրա այլընտրանքով: «Նարցիսիզմը» ժանգի պես խժռել է Հայաստանի իրատեսությունը: Հայաստանը պարտավոր է «նարցիսներին» բացառել: Որովհետև, եթե անգամ իրենք համաձայն չեն, «նարցիսիստները» պոտենցիալ կոլաբորանտներ են:
Բաց մի թողեք
Ինչ ակնկալիք ունի Հայաստանից Ռուսաստանը
Ռուս-իրանական հարաբերություններում «հիշողությունը թարմացել է» 44-օրյա պատերազմից հետո
Մեր բաց թողած հնարավորությունն օգտագործել է Ադրբեջանը