ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նախազգուշացրել են դանիացի պաշտոնյաներին, որ Սպիտակ տան ապագա վարչակազմը լրջորեն է տրամադրված Գրենլանդիան գնելու հարցում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով դանիացի անանուն պաշտոնյաներին։
Ըստ հեռուստաալիքի՝ դանիացի պաշտոնյաներն այժմ «կշռադատում են, թե ինչ պատասխան տան, որպեսզի խզում չսադրեն մերձավոր դաշնակցի և ՆԱՏՕ-ի անդամի հետ հարաբերություններում»։ CNN-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Գրենլանդիան ձեռք բերելու՝ Թրամփի մտադրություններն այժմ ավելի լուրջ են, քան նախագահի պաշտոնում նրա առաջին ժամկետում։
Հեռուստաալիքի աղբյուրները Կոպենհագենում և Վաշինգտոնում տարակուսանք են հայտնել Գրենլանդիայի գնման հարցում Դոնալդ Թրամփի շահագրգռվածության առնչությամբ՝ հաշվի առնելով այդ տարածքի հետ ԱՄՆ-ի տասը տարվա պաշտպանական համաձայնագիրը։
Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի մտահոգությունները կարող են կապված լինել Դանիայից Գրենլանդիայի հնարավոր անկախության հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել կղզում քաղաքական անկայունության և խոցելիության ռուսական և չինական ազդեցության նկատմամբ:






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի