ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն կուղարկի մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրը։ Վաշինգտոնը նաև վստահ է Կիևի մյուս դաշնակիցների կողմից օգնությունը շարունակելու հարցում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք կշարունակենք մինչև այս վարչակազմի աշխատանքի վերջին օրը այդ աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային։ Ես գիտեմ, որ մեր գործընկերները հետագայում ևս կշարունակեն աջակցել»,- հայտարարել է նա Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում ՝ մեկնաբանելով Կիևին ռազմական օգնություն տրամադրելը։
Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը դադարեցրել է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է. Նեթանյահուն՝ Էրդողանին
Լուկաշենկոն մտածում է հեռանալու մասին