«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն»:
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նշել է, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։
«Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (խմբ.- այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին), և մենք քննարկուների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ»,- շեշտել է Վասիլիս Մարագոսը։
Հարցին, թե Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն տեսնո՞ւմ է, դեսպան Մարագոսն ընդգծեց, թե եթե երկիրը ուզում է անդամակցել ԵՄ-ին, դա նրա որոշումն է։ «Կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա», – հավելել է նա։
Բայց արդյո՞ք Եվրամիությունը սպասում է Հայաստանին իր ակումբում, այս մասին Վասիլիս Մարագոսն ասաց՝ Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու հանձնառությանը։
«Ինչպես գիտեք, մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականացման փուլում ենք»,- նշել է ԵՄ դեսպանը։
Հիշեցնենք՝ Կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ անվամբ, պահանջոմ է հրապարակել բոլոր փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանը կլսի՞ նրանց կոչը
Բեմադրելով Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում․ Le Parisien
Ճապոնիայում գռեհկացված պրակտիկան չի անցնի, այնտեղ հանրային կարծիքը կայուն է, Հայաստանում՝ հեղհեղուկ