Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի հրապարակային հայտարարությունները Կանադայի՝ միությանը միանալու մասին շեղող թեմա է մաքսատուրքերի սպառնալիքների ֆոնին, և որ երկիրը չի դառնա առանձին պետություն: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը, ով շատ հմուտ բանակցող է, փորձում է մարդկանց շեղել նավթի, գազի, էլեկտրաէներգիայի, պողպատի, ալյումինի, փայտանյութի և բետոնի 25 տոկոս մաքսատուրքերի մասին խոսակցությունից»,- ասել է Թրյուդոն։
Վարչապետն ընդգծել է, որ իրեն չեն անհանգստացնում Կանադան ԱՄՆ-ին միացնելու Թրամփի սպառնալիքները։
«Սա չի լինելու։ Կանադացիները աներևակայելի հպարտ են, որ կանադացի են:
«Մեզ բնորոշելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, որ ասենք, որ մենք ամերիկացի չենք», – ասել է նա:
Բաց մի թողեք
Օբաման ու Թրամփը զրուցել են, Բուշը խփել է Օբամայի փորին, Բայդենը քնել է․ կադր Քարթերի հրաժեշտի արարողությունից
Զուրաբիշվիլին ներկայացրել է իր նոր գրասենյակը՝ հայտարարելով, որ կշարունակի այնտեղ կատարել «նախագահի գործառույթները»
Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները