11/01/2025

Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը. Լուսանկար

Հունվարի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով,որը սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։

Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։

Ավելի վաղ սոցցանցի իր էջում Բաբայանը հայտնել էր, որ ինքն ու ընկերները ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով: