Հունվարի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով,որը սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։
Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։
Ավելի վաղ սոցցանցի իր էջում Բաբայանը հայտնել էր, որ ինքն ու ընկերները ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով:


Բաց մի թողեք
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար