18/02/2026

Այն, ինչ ունենք կինոյի ոլորտում, մեծ չափով պայմանավորված է նաև Ձեր գործունեությամբ․ Ժաննա Անդրեասյանը՝ Հարություն Խաչատրյանին․ Լուսանկարներ

Andreasyan Janna
Երեկ՝ հունվարի 9-ին․ լրացավ կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս կապակցությամբ Կինոյի տանը տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ։ 0c9a3761c2181ceaec08f54d9713ea8df2858b49 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին հոբելյանի առիթով՝ ընդգծելով, որ օրը յուրահատուկ է նաև Փարաջանովի ծննդյան օրվա համընկնումով։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հարություն Խաչատրյանին կինոյի ոլորտում ծավալած գործունեության համար. «Այն, ինչ ունենք կինոյի ոլորտում, մեծ չափով պայմանավորված է նաև Ձեր գործունեությամբ, որը անպայմանորեն պետք է շարունակական լինի։ Ինչպես ֆրանսիացի փիլիսոփա Դերիդան է ասում՝ «Բառերը փախչող լռություն ունեն, որը կարողանում է բռնել միայն կինոն»։ Եվ հենց այս լռությունն էլ բնորոշ է նաև Ձեր կինոյին, որը զգայական մակարդակում հարստացնում է լուռ պատկերների ներկապնակը»։ Ժաննա Անդրասյանը բարձր է գնահատել վարպետի ներդրումը փառատոնային մշակույթը դժվար ժամանակներում Հայաստան բերելու խիզախության և այդպիսով Հայաստանը ճանաչելի դարձնելու և կինոարտադրության զարգացմանը նպաստելու համար։ ««Ոսկե ծիրանը» նոր մշակույթ էր հայ իրականության մեջ։ Ուզում եմ կարևորել և ընդգծել այն հանգամանքը, որ քչերին է վիճակված «սեփական ժառանգին» բաց թողնելու կամքը։ Ի դեմս «Ոսկե ծիրանի»՝ Դուք, այն ազատ թողնելով, հանձնեցիք երիտասարդներին՝ դրանով իսկ նպաստելով փառատոնի զարգացմանը։ Սա արժանի է ամենաբարձր գնահատանքին»,- ասել է նախարարը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու նոր ծրագրերի իրագործմանը և կինոյի զարգացմանը։ Նախարարը Հարություն Խաչատրյանին մաղթել է առողջություն և ստեղծագործական գործունեությունը շարունակելու եռանդ։ Նշենք, որ միջոցառման ընթացքում ցուցադրվել են ինչպես Հարություն Խաչատրյանի հեղինակային, այնպես էլ նրա մասին պատմող ֆիլմեր։ 1d3ab475ba8b7353a7ff221c4f4298bbb49f24b6

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.