Քարդաշյանները Գլենդելում հայկական Carousel Restaurant-ի միջոցով անվճար սննդով են ապահովում հրդեհների դեմ պայքարող հրշեջներին և կամավորներին։
«Ես և իմ ընտանիքը ցանկանում էինք կերակրել հրշեջներին, կամավորներին և չէինք կարող Carousel Restaurant-ից ավելի լավ ռեստորանի դիմել: Մեր սիրած հայկական ռեստորանն է»,- սոցցանցի իր էջում գրել է Քլոյե Քարդաշյանը:
Քայլի Ջեներն էլ խոսել է իրենց կողմից կատարվող նվիրատվությունների մասին:
«Մենք անկեղծորեն ցավակցում ենք բոլոր նրանց համար, որ տուժել են Լոս Անջելեսի անտառային հրդեհներից։ Տուժած համայնքներին օգնելու համար մենք նվիրատվություններ ենք անում Կալիֆոռնիայի հրդեհների և աղետների օգնության հիմնադրամին»,- գրել է նա։


Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
Երևանում Հյուսիսային խողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ. Լուսանկար