2001 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին նախագահ Բորիս Ելցինին շնորհավորեց 70-ամյակի կապակցությամբ, այցելեց նրան, 40 րոպեանոց զրույց ունեցավ:
Չորրորդ իշխանությունը գրել է․ 2011 թվականին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին շնորհավորեց 80-ամյակի կապակցությամբ:
2021 թվականին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին շնորհավորեց 90-ամյակի կապակցությամբ:
2001 թվականին ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը շնորհավորական հեռագիր ուղարկեց ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին՝ վերջինիս 70-ամյակի առթիվ:
2016 թվականին ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի կինը՝ Նաինա Ելցինան, շնորհավորեց Միխայիլ Գորբաչովին՝ 85-ամյակի առթիվ:
Շնորհավորական հեռագրում, սա ցանկանում ենք ներկայացնել, տիկին Ելցինան նշել է.
«Հարգելի Միխայիլ Սերգեյի.
Թերևս չհավատայիք ինձ, եթե այս օրը ես այնպես ներկայացնեի, թե Ձեր և Բորիս Նիկոլայիչի հարաբերությունները հեշտ են եղել: Տարբեր ժամանակներում դրանք տարբեր են եղել, և մենք երկրի հետ միասին դժվարին փորձությունների միջով ենք անցել»:
Այսքանով սահմանափակվենք: Ընդամենը ցույց տվեցինք, թե Ռուսաստանում պետականության ավանդույթները կախված չեն ժամանակներից, անձնական հարաբերություններից: Դրանք անխտիր հարգվում են բոլոր գործող իշխանություններից կողմից:
Իսկ մեր Գերագույն ու գլխավոր պատուհասը սրա մասին չգիտի, պատկերացում չունի, թե ինչ բան է պետականությունը, ինչպես են գնահատում անցյալը, ինչպես են վերաբերվում պետության հիմնասյուներին: Մի ժամանակ քաղաքականություն սողոսկելու համար Առաջին նախագահի փեշից բռնած ման էր գալիս, իսկ հիմա լայաղ չի արել Նախագահի 80-ամյակը կես տողով հիշատակել:
Դե հա, նման մանր-մունր հարցերով չի զբաղվում: Ավելի կարևոր գործեր կան. կրկես լայվեր, ինչ-որ փոդքաստներ, Ալիևի պահանջները բավարարել: Ի՞նչ պետականություն, ի՞նչ ավանդույթներ… Բա ինքը էդ տղեն ա՞…
Հ.Գ. Մոռացանք նշել Հանրապետության գլխավոր պեշկային, որը զբաղեցնում է նախագահի պաշտոնը: Էս մեկն ընդհանրապես 30 տարի է Առաջին նախագահին կպած ապրել: Սա էլ է վախեցել շնորհավորել: Որովհետև տարրական արժանապատվությունը վաղուց փոխանակել է նույնքան տարրական գեղցիության հետ:
Բաց մի թողեք
Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր
Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ Լուսանկար
ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանի ակնարկը ցնցել է ՔՊ-ականներին