ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, և մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»։
Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը, իսկ կոնֆլիկտը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև ավելի է սրվել ու արդեն ներառում է ողջ Հայաստանը, որովհետև եթե նախկինում Ադրբեջանն իր առջև նպատակ էր դրել «վերականգնել իր տարածքային ամբողջականությունը», հիմա հայտարարում է «ֆաշիստական պետություն Հայաստանը վերացնելու» մասին։
Ամեն դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանը Մինսկի խումբը լուծարելու հարցով պաշտոնապես դիմի ԵԱՀԿ-ին, մեծ հավանականությամբ՝ կստանա մոտավորապես այսպիսի պատասխան․
«Մեծարգո պարոն վարչապետ։ ԵԱՀԿ Մինսկի խումբն, ինչպես հայտնի է, ձևավորվել է որպես աշխատանքային հարթակ, որը պիտի նախապատրաստեր Մինսկում տեղի ունենալիք կոնֆերանսը, որտեղ էլ պիտի որոշվեր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։ Հաշվի առնելով Ձեր և Ձեր կառավարության իմաստուն և հետևողական քաղաքականությունը՝ առաջարկում ենք ոչ թե լուծարել Մինսկի խումբը, այլ վերաձևակերպել դրա առաքելությունը, որովհետև Ձեր հմուտ ղեկավարման արդյունքում ամենայն հավանականությամբ մոտ ապագայում անհրաժեշտ կլինի նախապատրաստել նոր կոնֆերանս՝ «Արևմտյան Զանգեզուրի» կարգավիճակի հստակեցման նպատակով, իսկ արդեն իսկ գոյություն ունեցող խմբի լուծարումն ու նոր խմբի ձևավորումը ոչ միայն ժամանակի, այլև նյութական ռեսուրսների անիմաստ վատնում է։
Անկեղծորեն Ձեր՝․․․»։
Այնպես որ՝ ԵԱՀԿ-ին դիմելու «հնարավորությունը դիտարկելու» փոխարեն արժե «դիտարկել» հետագա հնարավոր զարգացումների սցենարները։






Բաց մի թողեք
«ԶՊՄԿ», «Գրանդ տոբակո», «Դիջիթեյն». ովքեր են գլխավորում 2025թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը
Ով է Փաշինյանի` անդադար «փոփոխվող» խորհրդականներից Արտակ Քամալյանը եւ ինչ է հայտարարագրել. Լուսանկար
ՄՀ ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի՞ մտքի արգասիքն է, թե՞ սույն շարադրանքը դուրս է պրծել Թևանյանի պես «հանճարեղ գլխից»