Նեթանյահուն դատվում է, և նրա հետ վատ են վարվում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք մի փոքր օգնել նրան, քանի որ կարծում եմ, որ դա անարդար է»,- ասել է նա «60 րոպե»-ին։
– Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել, որ նրանք չեն միանա Աբրահամի համաձայնագրերին առանց երկպետության լուծման։ «Կարծում եմ՝ նա կմիանա։ «Կարծում եմ՝ մենք լուծում կունենանք։ Չգիտեմ՝ դա երկու պետությունների լուծում կլինի, թե ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
– «Եթե ես ցանկանամ զինաթափել նրանց, ես դա շատ արագ կանեմ, նրանք կոչնչացվեն, գիտեն դա»,- ասել է Թրամփը «Համաս»-ի մասին։
– «Մենք վերացրեցինք Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց գոյատևելու հնարավորություն տալու համար։ Ես լսել եմ, որ նա շատ լավ աշխատանք է կատարում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի մասին։
– Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է աշխարհը պայթեցնել 150 անգամ։ «Մենք կփորձարկենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրներն են անում։ Ռուսաստանը փորձարկումներ է անում, Չինաստանը փորձարկումներ է անում, բայց նրանք դրա մասին չեն խոսում։ Մենք բաց հասարակություն ենք։ Մենք տարբեր ենք։ Մենք խոսում ենք դրա մասին։ Մենք ունենք բավարար միջուկային զենք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բաց մի թողեք
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ